Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաներին դպրոցից տարածք է տրվել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 09,2017 11:20

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի ընտանիքը, պարզվում է, դպրոցի տարածք է վարձակալել բավական վաղուց: Ենթադրվում է, որ մնացած հատվածի հարցերով զբաղվում է հիմա:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ «Երեւանի համար 41 դպրոցը, որը դատարկ էր մնացել օպտիմալացումից հետո, տրվում է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանին»:

Ավագանու անդամը նաեւ հավելել էր. «Գայանե Սողոմոնյանին, նույն ինքը՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետը, նույն ինքը՝ ընդդիմադիր Իշխան Զաքարյանի կինը, էն նույն Զաքարյանները, ովքեր միլիոնանոց տուն էին սարքել, բայց՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող մեծահարուստի փողերով։ Մանրամասները կներկայացնեմ քաղաքապետարան հարցմանս պատասխանները ստանալուց հետո։ 41 դպրոցը մի հիանալի տեղ է, հարմար, մեծ կայանատեղիով՝ «Պլանի գլուխ», Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում»,- գրել է ավագանու անդամը:

Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 դպրոցը մեկն է վերջերս օպտիմալացված հանրակրթական հաստատություններից: ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի որոշման համաձայն՝ կրթօջախը վերակազմակերպվել է ՝ միացվելով Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոցին:

N41 դպրոցը գտնվում է Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում: Կառավարության որոշման նախագծում առկա տեղեկատվության համաձայն՝ շենքի ընդհանուր մակերեսը ավելի քան 1 500 քառ. մետր է, աշակերտների քանակը՝ 39, չնայած նախատեսված է 300 սովորողի համար:

Նշվում է նաեւ, որ հետ վերցվող դպրոցի շենքը թողնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930