Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարաններում կռիվ տվող, եվրոպական դատարաններում գործեր շահող փաստաբանները չառաջադրվեցին». Տիգրան Հայրապետյան

Սեպտեմբեր 09,2017 14:45

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան՝ «Սասնա ծռերի» եւ «Սեֆիլյանի գործով» ամբաստանյալների շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում մեկ թեկնածու առաջադրվել՝ գործող նախագահ Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր պալատի նախագահի ընտրություններ են, արդյունքները հայտնի կլինեն վաղը: Տիգրան Հայրապետյանը նշյալ փաստը կապում է փետրվարին կայացած Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունների հետ:

«Դրանք բավականին ակտիվ անցան, մրցակցություն կար 35-ից ավելի փաստաբանների միջեւ: Ընտրություններից հետո պարզ դարձավ, որ թեկնածուներից այն փաստաբանները, որոնք փորձառու են, դատարաններում կռիվ-պատերազմ տվող, եվրոպական դատարաններում գործեր շահող, չընտրվեցին, թեեւ ընտրությունները ազնիվ էին ու թափանցիկ: Կարծում եմ՝ դա այդ փաստաբանների վերջին տարիների վատ քարոզարշավի հետեւանք էր, որովհետեւ մյուս փաստաբաններն իրենց չէին ճանաչում»,-համոզմունք հայտնեց Տիգրան Հայրապետյանը:

Նա նկատեց՝ այդ փաստաբանները հաշվի չէին առել, որ վերջին տարիներին 1000-ից ավելի երիտասարդ փաստաբաններ են սկսել գործել, որոնք չէին ճանաչում իրենց. «Այստեղից իմ նշած փաստաբանները հասկացան, որ եթե առաջադրվեն պալատի նախագահի թեկնածու, չեն կարողանա ընտրվել: Եթե թեկնածություն դնեին, իրենց շուրջ կհավաքվեին: Չառաջադրվելը սխալ որոշում էր իրենց կողմից»:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ Փաստաբանների պալատում ոչ թե անառողջ մթնոլորտ է, այլ քննադատական. «Դա բնական է, որովհետեւ հիմա փաստաբանության վրա բոլորն են հարձակվում, որովհետեւ կարեւոր դատավարություններ են տեղի ունենում, ճնշումներ կան: Փաստաբանները պետք է քննադատեն այնքան, մինչեւ իրենց իրավունքները կպաշտպանվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930