Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյանն ամեն ինչ կանի, որ իրենից վիրավորված փաստաբանները հանգեն ընդհանուր շահի. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2017 15:15

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների ժամանակ այսօր պալատի գործող նախագահ եւ միակ թեկնածու Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սասնա ծռերի» գործով որոշ փաստաբանների՝ պալատին ուղղված քննադատություններին առ այն, որ կառույցը չի պաշտպանում իրենց իրավունքները եւ միջոցներ չի ձեռնարկում դատարանում իրենց հանդեպ ապօրինի խուզարկությունների դեմ:

«Մենք բարդ կառույցի հետ գործ ունենք, բայց պատասխանատու կարգավիճակս ինձ ստիպում է լինել ավելի հանդուրժող, ուստի սեփական շահերս ստորադասեմ ընդհանուրի շահերին: Այս առումով առաջիկայում կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի փաստաբանների պալատից կամ ինձանից վիրավորված գործընկերները գան դեպի ընդհանուր շահի: Մեր գործընկերներ Արթուր Գրիգորյանը եւ Տիգրան Աթանեսյանը հայց էին ներկայացրել՝ Փաստաբանների պալատի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այսինքն, սա ընդհանուր շահի դեմ ուղղված քայլ է, բայց ինձանից կախված ամեն ինչ կանեմ»,-վստահեցրեց Զոհրաբյանը:

Նրա բնորոշմամբ՝ հեշտ է Փաստաբանների պալատի հասցեին մեղադրական խոսքեր ներկայացնելը. «Չեմ ասում, որ Փաստաբանների պալատն իդեալական է աշխատում, մենք մեր թերություններն ունենք, եւ իրենք որպես գործընկերներ պետք է մեզ օգնեն եւ ասեն՝ ի՞նչ քայլ անենք, որ չենք արել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930