Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Արցախում գիտության զարգացմանը եւ տվյալ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Սեպտեմբեր 09,2017 17:44

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի  նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության զարգացմանը եւ տվյալ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությունը՝ այն արժեւորելով մեր հանրապետությունում գիտության հետեւողական զարգացման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930