Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի լողավազանը նպաստում է աշակերտների եւ քաղաքացիների առողջության ամրապնդմանը

Սեպտեմբեր 09,2017 17:11

Հունիսի 30-ին Իջեւան քաղաքի թիվ 1 դպրոցի բազայի վրա հիմնված լողի մասնագիտացված համալիր մարզադպրոցի լողավազանը նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո գրեթե դատարկ չի մնում:

Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, որը այդ լքված կառույցը հիմնանորոգել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ ու աջակցությամբ, Aravot.am-ին պատմեց, որ մարզահամալիրի բացման օրը Գագիկ Ծառուկյանն իրեն հանձնարարական էր տվել, որպեսզի դպրոցի տնօրենության հետ միասին լողը դարձնենք ֆիզկուլտուրայի դասավանդման ուղղություններից մեկը եւ որ աշակերտները օգտվեն անվճար:

«Սեպտեմբերի 1-ից արդեն տարբեր դասարանների 200-ից աշակերտներ շաբաթական երկու օր ֆիզկուլտուրա առարկան անցկացնում են լողավազանում:

Հետաքրքիր է, որ հենց լողավազանի շահագործմամբ այս տարի թիվ 1 մարզադպրոցում սովորել ցանկացող երեխաների քանակն է կտրուկ ավելացել: Մենք՝ ֆեդերացիայի աշխատակիցներով լողավազանի շահագործումը կազմակերպում ենք ընդունված բոլոր կանոնների համապատասխան: Դպրոցի բոլոր երեխաները պարտադիր բժշկական զննում են անցնում, ինչպես արվում է ամբողջ աշխարհում: Այդպես ոչ միայն մաշկային հիվանդությունների հնարավոր տարածման վտանգն է բացառվում, այլեւ ծնողներն են ժամանակին տեղեկանում դրանց մասին ու միջոցներ ձեռնարկում: Նույնը կատարվում է նաեւ լողալ սովորել ցանկացող եւ առողջ ապրելակերպը նախընտրող ինջեւանցիների հետ», – ասում է Հովսեփ Մեսրոպյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930