Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազենից վիրավորված քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը վիրահատվում է

Սեպտեմբեր 14,2017 16:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր կեսօրին Երեւանի կենտրոնում կրակահերթի հետեւանքով վիրավորվածը Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանն է: Նա այժմ գտնվում է «Աստղիկ» բ/կ-ում, վիրահատարանում է:

Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը Aravot.am-ին պատմեց, որ Աբգարյանը վիրահատարանում է, նրան մոտ երկու ժամանոց վիարահատություն է սպասվում. «Վիճակը միջին ծանրության է, 13:55 բերել են մեզ մոտ, կազմակեպել ենք հետազոտություն: Կրծքավանդակի աջ հատվածի վրա 5-6 կողի մակարդակով ունենք շոշափվող վիրավորում՝ մուտքի ու ելքի անցքերով, բարբախտաբար, կողի վրայով է գնացել ու լուրջ վնասումներ թոքերին չունենք, բայց այնտեղից դուրս գալով՝ մտել է  աջ արմունկային հոդ: Այնտեղ ինչքան ջլեր, ներվեր ու անոթներ կան, վնասված են: Հիմա ներվի ամբողջականությունն է վերականգնվում, տրավմատալոգները ոսկրային բեկորներն արդեն ֆիքսել են, հիմա վերջին գործը մեր միկրովիրաբույժներինն է»:

Պարոն Կուրղինյանի խոսքով` Վահագն Աբգարյանի կյանքին վտանգ չի սպառնում. «Կյանքին անմիջական սպառնալիքները մեծ չեն, քանի որ կենսական կարեւոր օրգաններ չեն վնասվել, բայց օրգանիզմի համար սա լուրջ վիրավորում է, մենք մեծ վտանգ ունենք ինֆեկցիայի զարգացման, դրա համար հիմա հակագանգրենային շիճուկներ են արվում, արյան կորուստը մեծ չի եղել, արյան կարիք էլ հիմա չենք զգում, հանգիստ մեզ համար աշխատում ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930