Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը. «1in.am»

Սեպտեմբեր 14,2017 23:55

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց  ՀՀԿ խոսնակ,  Ազգային  ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։

«Կառավարությունն արդեն ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Այնտեղ հստակ թվեր են ամրագրված, և այն, ինչ մենք նախատեսել ենք, այդ հունով գնում ենք»,-  նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքներով 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ կա, նկատվում է արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ, զբոսաշրջության աճ կա: «Կարող ենք ասել, որ թե՛ Եվրոպական Միության, թե՛ Եվրասիական տնտեսական միության և թե իրանական շուկա արտահանման աճ ունենք, և սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով: Որպես քաղաքական մեծամասնություն՝ կարող եմ հստակ նշել, որ այն չափորոշիչները, ցուցանիշները, որոնք մենք ամրագրել ենք պետական բյուջեում, դրանք, անկասկած, կատարվել են: Պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները իրականացվել են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930