Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին մոտ 1.5 միլիոն դոլարով շքեղ շինություն է կառուցել. ՀԺ

Սեպտեմբեր 16,2017 11:21

Երեւանի կենտրոնում՝ Իսրայելյան փողոցում, Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել: Հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին տեղի կունենա շենքի բացման պաշտոնական արարողությունը:

Եռահարկ շինությունը զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք, ունի ընդարձակ բակ՝ մոտ 2 հազար քառակուսի մետր մակերեսով: Ստորեւ ներկայացված լուսանկարներում պատկերված շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 20 տարի առաջ, սակայն ընդհատվել են, եւ այս տարի նոր սկսել են մեծ թափով աշխատանքներ տանել: Տարածքում ոչ մի ցուցանակ տեղադրված չէ, թե ինչ է կառուցվում, ով է կառուցում եւ ում պատվերով: Մինչդեռ օրենքի պահանջ է շինարարական աշխատանք կատարելու ժամանակ տարածքում ցուցանակ փակցնել:

Մեզ հայտնի դարձավ, որ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Ալգարե» ՍՊԸ-ն: Եռահարկ շինությունը, որի մեկ հարկը ստորգետնյա է, լինելու է գեղագիտական-ուսումնական կենտրոն: Շինության ներսում կան դահլիճներ, մի ամբողջ մասնաշենք նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Փակ դահլիճից բացի կա նաեւ բացօթյա դահլիճ: Շենքը նաեւ ապահովված է վերելակով, հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց: Ի դեպ, ուսումնական կենտրոնը տեսանելի է նաեւ Աթենքի փողոցից, քանի որ շինությունը հենց Հրազդանի կիրճի բարձունքին է: Արարատյան հայրապետական թեմից նորակառույց կենտրոնին հասնելու համար անհրաժեշտ է անցնել մոտ 100 մետր:

Մոտավորապես՝ 1.5 միլիոն դոլար արժեցող այս շինության ներդրողներից մեկը որոշ տեղեկություններով Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Ոչ գիշերային ակումբ է, ոչ էլ խաղատուն: Մեծ ողբերգություն չէ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930