Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատանի ծանրորդները շարունակում են մեդալների բերքահավաքը Եվրոպայի առաջնությունում

Սեպտեմբեր 26,2017 17:50

Կոսովոյում ընթացող ծանրամարտի մինչեւ 15 եւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանի ծանրորդներն ամեն օր մեդալ են նվաճում:

Այսօր ավագ պատանիների խմբում հանդես եկան 69 կգ քաշայիններ Արմեն Գրիգորյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը, որոնք բարձրացան պատվո պատվանդան: Արմենը երկամարտի 296 կգ-ով նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ Ռաֆիկը 295 կիլոգրամով դարձավ բրոնզե մրցանակակիր: Երկամարտի հավասար՝ 296 կգ-ով արծաթը բաժին հասավ ռումինացի Պաուլ Դիմիտրասկուին, որի բախտն ինչ-որ տեղ բերեց, քանի որ Ռաֆիկը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ծունկը ու չկարողացավ շարունակել պայքարը:

Մեր երկու պատանիներն այսօր մեդալների արժանացան նաեւ առանձին մրցաձեւերում. Ռաֆիկ Գրիգորյանն առաջինն էր պոկումում՝ 134 կգ, իսկ Արմեն Գրիգորյանը փոքր արծաթ ստացավ պոկում վարժությունում՝ 135 կգ եւ բրոնզ հրումում՝ 162 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930