Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը թենիսի Չինաստանի բաց առաջնությունում՝ China Open-ում, վիճակահանությամբ առաջին շրջանում հանդիպել է աշխարհի 5-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասսիմին եւ առանց մեծ ջանքերի երկու սեթում առավելության է հասել նրա նկատմամբ 6։3, 6։3 հաշվով։
Սա վերջին մեկ ամսում Խաչանովի երկրորդ հաղթանակն է կանադացու նկատմամբ։ Մեր հայրենակիցը Ֆելիքսդ Օժե-Ալյասսիմին պայքարից դուրս էր թողել նաեւ սեպտեմբերի 3-ին Նյու-Յորքում կայացած US Open-ի երկրորդ շրջանում։
Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը սլովակ Ալեքս Մոլչանն է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































