Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ, հրապարակել է տղամարդկանց եւ կանաց վարկանիշային դասակարգման հոկտեմբեր ամսվա ցուցակները, որոնցում տեղ են գտել ինչպես Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող, այնպես էլ այլ երկրները ներկայացնող հայ շախմատիստներ։
Տղամարդկանց ուժեղագույնների մեջ են հայաստանցիներ Հայկ Մարտիրոսյանը՝ 54-րդ հորիզոնական, Շանթ Սարգսյանը՝ 67-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 75-րդ եւ Արամ Հակոբյանը՝ 80-րդ հորիզոնական։
Կանանց լավագույնների ցուցակում Մարիամ Մկրտչյանը 32-րդ տեղում է, Էլինա Դանիելյանը՝ 59-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 76-րդ։
TOP 100-ներում են նաեւ Լեւոն Արոնյանը, Սամուել Սեւյանը, Տաթեւ Աբրահամյանը (բոլորն էլ՝ ԱՄՆ) եւ Կարինա Համբարձումովան (Ռուսաստան)։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































