Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարը բախվել է թունելի պատին, ինչի հետևանքով վարորդը տեղում զոհվել է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2017 10:56

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ նախնական տվյալներով «Volvo» մակնիշի 34 CO 003 պետհամարանիշի կցորդիչով բեռնատարը Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել է թունելի պատին, ինչի հետևանքով վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում զոհվել է:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին:

«Լրագիրը» հաղորդում է, որ բեռնատարը սննդամթերք էր տեղափոխում, որը թափվել էր ճանապարհին: «Որ մի մեշոկ վերցնեմ, չի՞ կարելի: Մեկ է, բոլորը կրած տանում են», հարցնում է մի կին ու տանում պարկը:

Լուսանկարը՝ https://yerkirmedia.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930