Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Սեպտեմբեր 27,2017 17:15

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությանը, որի կազմում էին Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը (Լիբանան), Կենտրոնական վարչության անդամ, «Բայթարյան Թրեյդինգ» (Baitarian Trading) ընկերության ղեկավար Կարապետ Բայթարյանը (Լիբանան), Կենտրոնական վարչության անդամներ Կարո Մանճիկյանը (Սիրիա), Վիգեն Թուֆենկճյանը (Կանադա), Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի խորհրդի նախագահ, Կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը, Հայաստանի հիմնադրամի տնօրեն Նարե Միքայելյանը:

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց կազմակերպության հայապահպանությանն ուղղված գործունեությունը, նախարարության հետ սերտ համագործակցությունը և կրթական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ներկայացրին իրենց տպավորությունները «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի կազմակերպական հարցերի, զեկուցումների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության միջև համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը, 2018թ. Համազգայինի 90-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930