Լրահոս
Օրվա լրահոսը

1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց. կա 7 տուժած (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 28,2017 17:44

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին

Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «Nissan X-Trail» մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.):

Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին

Նախնական տվյալներով կա 7 տուժած: Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ 3-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930