Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիվ եմ ունեցել լինելու առյուծ գյումրեցիների հրամանատարը. Մանվել Գրիգորյան

Հոկտեմբեր 01,2017 13:20

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ գյումրեցիներին, Շիրակի տարածաշրջանի բնակչությանը Գյումրիի տոնի կապակցությամբ:

Գյումրին հինավուրց հայկական քաղաք է՝ ավանդապաշտ եւ հայրենասեր բնակչությամբ: Գյումրեցիները հայտնի արհեստավորներ եւ արվեստագետներն են, անվանի մարզիկներ, գիտնականներ, զինվորներ եւ զորահրամանատարներ: Հայոց պատմության մեջ Գյումրին մշտապես կարեւոր նշանակություն եւ դերակատարում է ունեցել: Գյումրվա, առհասարակ՝ Շիրակի տարածաշրջանի բնակչությունը հերոսական ժողովուրդ են: Գյումրեցիները կարողացան հերոսաբար դիմակայել 1988-ի ավերիչ երկրաշարժին, իրենց մեջ վերականգնվելու ուժ գտան եւ նույնիսկ առաջիններից մեկն օգնության ձեռք մեկնեցին իր ազատագրության համար պարտադրված պատերազմի մեջ հայտնված արցախահայությանը, մասնակցեցին ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը: Գյումրեցիները, որ փառապանծ մասնակցություն էին ունեցել նաեւ հայրենական մեծ պատերազմում, արիաբար մասնակցեցին Արցախյան ազատամարտին: Իմ հրամանատարությամբ գործող լեգենդար 5-րդ բրիգադի կազմում ձեւավորվել էր Գյումրիից մեկ մարտական գումարտակ եւ ուսումնական մեկ ստորաբաժանում: Պատիվ եմ ունեցել լինելու առյուծ գյումրեցիների հրամանատարը, ես հպարտ եմ, որ նման քաջերի մարտական ընկերն եմ եղել:

Գյումրին այսօր էլ պահպանում է ազգային դեմքն ու դիմագիծը, իրեն բնորոշ կոլորիտը: Գյումրեցիներն այսօր էլ տարբեր բնագավառներում պատվով են ներկայացնում հայ ազգը, Հայաստան պետությունը:

Եվս անգամ շնորհավո՛ր ձեր տոնը, հարգելի՛ գյումրեցիներ, շնորհավոր բոլոր շիրակցիների, աշխարհասփյուռ հայ ազգի տոնը: Մաղթում եմ ամենքիդ հաջողություններ, երջանկություն, առողջություն, մեր երկրին՝ խաղաղություն:

Աստված պահապան Գյումրիին, Շիրակին, Հայաստանի Հանրապետությանը, աշխարհասփյուռ հայ ազգին, բոլոր նահատակ ազատամարտիկներին եւ նրանց հարազատներին, եռասերունդ Երկրապահին:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ 
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031