Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ կասկածում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունն ուզո՞ւմ է առաջընթաց, թե՝ ոչ». ԱԺ փոխնախագահ

Հոկտեմբեր 05,2017 23:03

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինի՝ երեկ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունները, թե Ուկրաինան սատարում եւ աջակցում է Ադրբեջանին եւ վերջինիս տարածքային ամբողջականությանը: «Անհաջող եւ անհեթեթ հայտարարություն է, որը հակասում է Մինսկի խմբի հայտարարություններին, համանախագահների ընդունած սկզբունքներին: Նման հայտարարություններ անելը՝ միայն նրա համար, որպեսզի դուր գա ադրբեջանցի բարեկամներին, չի բխում միջազգային իրավունքից եւ շահեկան չէ»,-նկատեց Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաեւ վերջերս թուրք մտավորականների՝ Արցախ կատարած այցին, որից հետո Ադրբեջանը նրանց հանդեպ հետախուզում է հայտարարել: «Նրանք ցույց տվեցին, որ բռնատիրական Թուրքիայում դեռ կան ազատ մտածող, գաղափարի հերոսներ՝ մարդիկ, որոնք անկախ Էրդողանի վարչակարգից, ազատ մտածելու ուժ են գտնում եւ այցելում ազատ Արցախ: Նրանք հարգանքի եւ երախտիքի են արժանի»,-նկատեց ՀՀԿ խոսնակը:

Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս բանակցային փուլին, Շարմազանովը մտահոգություն հայտնեց. «Խիստ կասկածում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունն ուզո՞ւմ է առաջընթաց, թե՝ ոչ: Որովհետեւ բանակցությունների գնացող կողմը չի ասում՝ «ամեն ինչ՝ ինձ», «այն երկու սկզբունքները մի կողմ, միայն՝ տարածքային ամբողջականություն»: Բանակցությունների գնացող կողմը չի մերժում համանախագահների առաջարկը եւ չի ասում՝ «Երեւանն իմ պատմական տարածքն է»…Այս փաստերը բավարար են ասելու համար՝ Ադրբեջանը ցանկանո՞ւմ է առաջընթաց, թե ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    Ադրբեջանը ցանկանո՞ւմ է առաջընթաց, թե ոչ. պարզից էլ պարզ է՝ ոչ. թշնամին ժամանակ է շահում. իսկ Հայաստանը ժամանակ է վատնում.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031