Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկոս Պիզելլի. «Հարցազրույցի ընթացքում իմ ասածներն աղավաղվել են». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2017 23:23

Հոկտեմբերի 8-ին՝ Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խառը գոտում հարզազրույց էր տվել www.vivaronews.am կայքին, որում անդրադարձել էր այս շրջափուլում հավաքականի ելույթներին: Ցավոք, լրատվամիջոցի ներկայացուցիչները, սխալ էին հասկացել Մարկոսի՝ հայերենով հնչեցրած մտքերը՝  հարցազրույցը վերնագրելով «Մարկոս Պիզելլի. «Այս ամենի մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է»»: Հետագայում, www.vivaronews.am-ը, հասկանալով, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, փոխել էր վերնագիրը, սակայն մի շարք մարզական և քաղաքական լրատվամիջոցներ արդեն հասցրել էին տարածել Մարկոսի հարցազրույցը հենց այդ վերնագրով՝ Մարկոսին վերագրելով մտքեր, որոնք նա չէր հնչեցրել: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ՀՖՖ պաշտոնական կայքը կապ հաստատեց Մարկոս Պիզելլիի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել իր կողմից հնչեցված մտքերը:

Մարկոս Պիզելլի պարզաբանումը՝

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031