Լրահոս
Օրվա լրահոսը

Բանանի գնային բարձրացումը Վահրամ Միրաքյանը կապում է բացառապես համաշխարհային շուկայի հետ. «Փաստ»

Հոկտեմբեր 10,2017 12:25 Share

Վահրամ Միրաքյանն առաջիններից էր, որը փորձ արեց բանանի ներկրմամբ զբաղվել։ Հաշվի առնելով բանանի շուկայի շուրջ ծավալված ներկա և նախկին իրավիճակները՝ Վահրամ Միրաքյանից հետաքրքվեցինք, թե հատկապես ի՞նչը կարող էր ազդել գնային այս բարձրացման վրա։

«Տրոպիկա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը գնային բարձրացումը կապում է բացառապես համաշխարհային շուկայի հետ։

«Համաշխարհային շուկայում գները սկսում էն բարձրանալ։ Այս պահի դրությամբ ամառվա համեմատ բանանի գինը բավականին բարձրացել է։ Մինչև ամառ էլ դրսում կրկնակի բարձրացում էր գրանցվել։ Իսկ երբ գները բարձրանում են՝ բոլոր օղակներով էլ թանկացում է գրանցվում»,- ասաց մեր զրուցակիցը։

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ այն, որ մեզ մոտ բանանի գինը նվազել էր՝ հասնելով 550 դրամի, դա ևս իր բացատրությունն ունի։

«Մագնիտ» սուպերմարկետների ցանցը ռուսական ամբողջ շուկայում գնային դեմպինգ արեց։ Ի դեպ՝ այսօրվա դրությամբ ՌԴ բանանի 30-40%-ը «Մագնիտ»-ն է ներկրում։ Այդ դեմպինգի արդյունքում էժան բանանը հասավ նաև Հայաստան ու ազդեց մեզ մոտ վաճառվող բանանի գների վրա։ 550 դրամը հենց դրա հետևանքն էր։ Բայց դա շատ էժան գին էր։ Կարելի է ասել, որ նույնիսկ ինքնարժեքից էլ ցածր էր»,- նշեց ընկերության տնօրենը։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031