Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, Ռազմիկ Դավոյանն ու Ռալֆ Յիրիկյանը հանդիսավորությամբ ստացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումները

Հոկտեմբեր 14,2017 23:06

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 11-ի որոշումը, մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին և ՎիվաՍել–ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Շնորհավորելով Երևանի նորահռչակ պատվավոր քաղաքացիներին և նրանց հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր բնագավառներում նրանց ներդրած նշանակալի ավանդի ու ակնառու վաստակի համար՝  նկատելով, որ սա ըստ էության յուրովի գնահատական է Հայաստանի Հանրապետության, նաև համայն հայության մայրաքաղաք Երևանի պատիվը միշտ բարձր պահելու նրանցից յուրաքանչյուրի ներդրած ջանքերի և նվիրվածության համար:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Երևանի պատվավոր քաղաքացի Նարա Շլեպչյանն էլ իր հերթին բոլորի անունից շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ վստահեցնելով, որ այսուհետ ևս շարունակելու են նույն ոգով և նվիրվածությամբ աշխատել ու արարել հանուն Երևանի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031