Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը քաղաքացիներին կոչ է արել ավել հաստատուն լինել պաշտոնյաների հետ շփումներում

Նոյեմբեր 03,2017 22:54

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին ավելի հաստատուն լինել պաշտոնյաների հետ շփումներում: Այս մասին նա խոսել է նոյեմբերի 3-ին «Ընկերակցություն» ֆորումում:

Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է ավելի լայն հնարավորություններ ունենան վերահսկելու համար իշխանությունների գործողությունները, որոնք էլ իրենց հերթին, ըստ նախագահի, ակտիվորեն պետք է շփվի քաղաքացիների հետ:

«Իշխանությունները պետք է լայն հնարավորություն ունենան վերահսկելու իշխանական մարմինների աշխատանքները, ազդելու դրա որակի,  այդ աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա»,- ասել է Պուտինը:

Նա խորհուրդ է տվել քաղաքացիներին ավելի հաստատուն լինել տեղերում իշխանության ներկայացուցիչների հետ, չնայած որ «բոլոր տեղերում չէ, որ պաշտոնյաները պատրաստ են երկխոսության և համատեղ աշխատանքի»:

Պաշտոնյաներին էլ Պուտինը խորհուրդ է տվել քաղաքացիներին վերաբերվել ըմբռնումով և վստահությամբ, միայն այդպես շատ բան կարելի է անել և՛ փոքր բնակավայրում, և՛ մեծ քաղաքում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930