Լրահոս
Օրվա լրահոսը

«Apple»-ի խանութների առջև հսկայական հերթեր են iPhone X-ի համար. (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 03,2017 23:50

«Ամերիկայի ձայն».  Ուրբաթ առավոտյան աշխարհով մեկ «Apple»-ի խանութների առջև հսկայական հերթեր են գոյացել: Անհամբեր գնորդները շտապում են ձեռք բերել «iPhone X»-ը: Իսկ ընկերության բաժնետոմսերի գինը աննախադեպ աճ է գրանցել:

Աշխարհի շուրջ մարդիկ օրեր շարունակ գիշերել են «Apple» խանութների մուտքի առջև սպասելով ուրբաթ օրվան: Սինգապուրից մինչև Սան Ֆրանցիսկո «Apple»-ի խանութների առջև գոյացած հերթերը աննախադեպ են:

Գնորդների նման վարքագիծը մասամբ պայմանավորված է ընկերության խոշոր գովազդային արշավներով, քանի որ «Apple»-ը հեռախոսների վաճառքից առաջ ոգևորություն է առաջացնում շուկա հանվող ապրանքի շուրջ:

«iPhone X» մոդելը այս հեռախոսի խոշորագույն թողարկումն է, որի էկրանը ձգվում է հեռախոսի ողջ երկայնքով, այն հագեցած է դեմքի ճանաչման տեխնոլոգիայով և ընդլայնված իրականության համակարգով։

Հեռախոսը նախնական պատվերների համար հասանելի է դարձել անցած ուրբաթ օրը, սակայն պատվերի համար նախատեսված հեռախոսները սպառվել են րոպեների ընթացքում՝ հաճախորդներին ստիպելով հերթ կանգնել հեռախոսը խանութից ձեռք բերելու հույսով: Թեև գնորդներից շատերի կարծիքով հեռախոսի 999 դոլար գինը փոքր-ինչ բարձր է, նրանք, այնուամենայնիվ, պատրաստ են այդ գումարը վճարել «iPhone X»-ը ձեռք բերելու համար:

Օրեր շարունակ գոյացող հերթերը, գնորդների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը, ինչպես նաև սեպտեմբերից ի վեր ընկերության ապրանքների վաճառքի բարձր ցուցանիշը ազդել են նաև «Apple»-ի բաժնետոմսերի գնի կտրուկ աճի վրա։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930