Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորում ընտրություններին բարձր մասնակցություն է գրանցվել

Նոյեմբեր 05,2017 21:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիրակի՝ նոյեմբերի 5-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և Արարատ մարզի Արտաշատ, Սյունիք մարզի Գորիս և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ էին:

20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, և ընտրական հանձնաժողովները արդեն հաշվարկ են իրականացնում: Aravot.am-ին Վայոց ձորի մարզի 36 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Առաքել Առաքելյանը հայտնեց, որ ընտրությունները անցել են նորմալ:

«Որոշակի աննշան թերություններ են գրանցվել տեղամասերում, որոնք տվյալ պահին անմիջապես վերացվել են: Այսինքն՝ որոշակի կուտակումներ, տեղամասերում ինչ-որ անհարթություններ, բոլորը հարթվել են, և ընտրությունները անցել են շատ նորմալ: 6 տեղամաս անձամբ եմ շրջել և տեսել, որ ամեն ինչ նորմայի մեջ է, կարգի մեջ է, օրենքով է»,- ասաց նա:

Առաքել Առաքելյանը մեզ փոխանցեց մասնակցության տվյալները՝ Եղեգիսում մասնակցել է ընտրողների 72 տոկոսը, Գլաձորում՝ 68 տոկոսը, Արենիում՝ 72 տոկոս. «Մասնակցությունը բավականին բարձր է: Դա տրամաբանական է՝ ՏԻՄ ընտրությունները միշտ էլ այդպես են լինում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: