Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի թաղում կատարված սպանությունը բացահայտվել է

Դեկտեմբեր 01,2017 11:05

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նշված տան բնակիչ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին սպանել են։

Դիակի զննությամբ հայտնաբերվել են սուր կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, պարզել են կատարվածի հանգամանքները։ Քրեական հետախույզները, սպանությունը կատարելու կասկածանքով, որոնողական աշխատանքներ են ձեռնարկել 27-ամյա Օնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով նրա հարազատության շրջանում։

Արդյունքում՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել որոնվող կասկածյալ, Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Օնիկ Մ․-ն։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Օնիկ Մ․-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031