Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում մեկնարկել է շախմատի մինչեւ 16 տարեկանների պատանեկան Օլիմպիադան, որին մասնակցում է 28 երկրի 30 հավաքական: Հնդկաստանը որպես կազմակերպիչ երկիր ներկայացված է երեք թիմով:
Հայաստանի հավաքականը գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Կանոնակարգով յուրաքանչյուր թիմում ընդգրկված է մեկ աղջիկ, որը պետք է խաղա նվազագույնը երեք պարտիա:
Մեկնարկային տուրում մեր հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Շրի-Լանկային: Այսօր կայացել են երկրորդ եւ երրորդ տուրերը, որոնցից առաջինում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Իսրայելին, իսկ երկրորդում 1,5:2,5 հաշվով զիջել Հնդկաստանի «Green»-ին:
Երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը թիմային չորս միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ