Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ը նկատելի ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացան հարցում». Ռիչարդ Միլս

Դեկտեմբեր 20,2017 22:03

ԱՄՆ դեսպանության հովանու ներքո կազմակերպված «Ձմեռային հրաշք» համերգային ծրագիր, որտեղ տաղանդաշատ հայ երաժիշտների, երգիչ-երգչուհիների և բենդերի կատարմամբ հնչում էին տոներին և Սուրբ Ծննդին նվիրված հայկական և ամերիկյան երգեր, արժանացավ հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Այս տոնական միջոցառմամբ, որով մենք երգով, պարով, խինդ ու ծիծաղով թևակոխում ենք դեպի Նոր տարի, եզրափակվեց անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հետ Միացյալ Նահանգների 25-ամյա գործընկերության ու բարեկամության հոբելյանական տարվա միջոցառումների շարքը:

«Անցնող տարվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում էր մեր երկու երկրների միջև առկա ամուր գործընկերությունը և այն ձեռքբերումները, որ գրանցվել էին մեր քառորդդարյա համագործակցության արդյունքում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից 1 միլիարդից ավել ցուցաբերված օժանդակությունից մինչև ամուր ռազմական համագործակցություն, տարաբնույթ կրթական և մշակութային փոխանակումներ, անգլերենի ուսուցման ծրագրեր, հետզհետե խորացող առևտրային և ներդրումային գործընկերություն… Միացյալ Նահանգները նկատելի ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացան հարցում», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Համերգի ընթացքում իրենց կատարումներով փայլեցին Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Նարինե Դովլաթյանը, Գրիգոր Կյոքչյանը, Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, «Կամերտոն» մանկական երգչախումբը  և «Օլդ բենդը»: Թեթև տոնական տրամադրությունը ապահովում էին հանդիսավարներ Հայկ Պետրոսյանն ու Սամվել Թոփալյանը, ովքեր կատակերգական սկետչերի միջոցով ընդգծում էին մշակութային տարբերությունները, ինչպես նաև  երկու երկրների միջև տիրող բարեկամական մթնոլորտը: Իրենց սրամիտ դիտարկումներով նրանք նաև ներկայացնում էին վերջին 25 տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում գրանցված ձեռքբերումները:

Միացյալ Նահանգներն առաջին պետություններից մեկն էր, որ 1991թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ Հայաստանի կողմից անկախ հռչակվելուց ընդամենը երեք ամիս հետո: Այն նաև առաջին պետություններից մեկն էր, որ իր դեսպանատունը բացեց Հայաստանում:

Նշենք մի քանի փաստեր և տվյալներ մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ.

  • ԱՄՆ ՄԶԳ-ը տրամադրել է ավելի քան 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ուղղված Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավմանը և ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման ամրապնդման նրանց ջանքերին աջակցելուն:
  • ԱՄՆ ՄԶԳ օգնել է Հայաստանի քաղաքացիների համար առողջության առաջնային պահպանության ծառայությունների հասանելիության ապահովման հարցում, ներդրում է ունեցել էներգետիկ ոլորտի բարեփոխումների, հարկային օրենսդրության վերափոխման, գյուղի ամրապնդման և քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական մասնակցության խթանման հարցերում:
  • ԱՄՆ դեսպանատունը աջակցել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ներգրավման հարցում. միայն վերջին 2 տարիների ընթացքում այդ ներդրումները կազմել են 600 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումների շնորհիվ ստեղծվել են աշխատատեղեր երկրի տարբեր վայրերում, բարելավվել է մարդկանց կենսամակարդակը:
  • Մեր ակադեմիական և մասնագիտական փոխանակման ծրագրերով ավելի քան 4.000 հայեր այցելել են Միացյալ Նահանգներ, 100-ավոր ամերիկացի ուսանողներ, գիտնականներ, արվեստագետներ, կատարողներ եղել են Հայաստանում՝ ներկայացնելով Ամերիկան և ամերիկյան մշակույթը:
  • Հայաստանի հետ ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության հիմքում խաղաղ, ինքնիշխան ու բարեկեցիկ Հայաստանի մեր ընդհանուր տեսլականն է: Հայաստանի զինված ուժերին աջակցել ենք խաղաղապահ կարողությունների զարգացման հարցում, և հարյուրավոր զինծառայողների ներառել ենք մեր կրթական փոխանակման ծրագրերում:
  • Դեսպանատան Պաշտպանական համագործակցության գրասենյակը տարիների ընթացքում 22 մարդասիրական ծրագիր է իրականացրել՝ ընդհանուր առմամբ 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ. նորոգվել են հիվանդանոցներ, դպրոցներ, մանկատներ և հրշեջ կայաններ:
  • Միացյալ Նահանգները շուրջ 40 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ ու ուսուցումներ է ապահովել՝ օգնելու Հայաստանին իրավունքի գերակայության ամրապնդման և սահմանների անվտանգության հարցերում:
  • Խաղաղության կորպուսի ավելի քան 1.000 կամավորներ ապրել և աշխատել են Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում՝ օգնելով բարելավել կրթությունը, զարգացնել համայնքը, պահպանել շրջակա միջավայրը և խթանել առողջ կենսակերպը:
  • Միացյալ Նահանգները ստորագրել է Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագիր 2015թ.-ին, իսկ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնախմբի շրջանակում ի թիվս այլ ձեռքբերումների մենք կարողացել ենք հասնել Հայաստանում քաղաքացիական ավիացիայի ազատականացմանը և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կազմակերպությունում Հայաստանի թեկնածության հաստատմանը:
  • Միացյալ Նահանգները Հայաստանի քաղաքացիներին տրամադրում է ԱՄՆ մուտքի 10 տարի ժամկետով վիզաներ: Այս 25 տարիների ընթացքում մեր օգնությամբ հազարավոր հայեր մեկնել են ԱՄՆ ուսանելու ու շրջագայելու նպատակով:

ՀՀ ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031