Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն ընդունել է կանադահայ գործարար Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ Ռուբիկ Գալստանյանին

Դեկտեմբեր 22,2017 19:50

Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանն ընդունեց «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիր, Տորոնտոյում Հայաստանի Զարգացման Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ, ԵԿՄ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնաճյուղերի նախագահ Ռուբիկ Գալստանյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սփյուռքում և Հայրենիքում նրանց ծավալած գործունեությունը: «Ուրախ եմ, որ դուք, պարո՛ն Լապոյան, սեպտեմբեր ամսին մասնակցելով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, ինչպես նաև ուսումնասիրելով  Հայաստանի ներդրումային ծրագրերը և շուկան՝ ցանկություն եք հայտնել ներդրում իրականացնել Հայրենիքում: Ոգևորիչ է, որ ներկայումս սերտորեն համագործակցում եք Հայաստանի Զարգացման Հիմնադրամի հետ: Վստահ եմ, որ Ձեր բոլոր ծրագրերը Հայաստանում հաջող կընթանան»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Վան Լապոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշեց. «Սփյուռքը պետք է մշտապես ներկա լինի Հայաստանի կյանքում, Հայրենիքի մասը կազմի»:

Հյուրերը նախարար Հրանուշ Հակոբյանի հետ զրուցեցին հայրենադարձության կազմակերպման գործընթացի մասին, կարևորեցին հայրենադարձության գործընթացի ռազմավարության, ծրագրի և օրենքի մշակումն ու լրամշակումը:

Կարևորելով Սփյուռքի նախարարության գործունեությունն ու իրականացրած ծրագրերը՝ ֆրանսահայ գործիչ Ռուբիկ Գալստանյանը շեշտեց. «Յուրաքանչյուր սփյուռքահայի համար այս նախարարությունը Հայրենիքում իր տունն է»:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031