Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորներով փողոցային երթի մասնակցելը չէ միակ տարբերակը». Պետրոսյանը՝ «Ելք»-ի երթի մասին

Հունվար 15,2018 17:51

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  «Ելք» դաշինքի՝ հունվարի 19-ին կազմակերպելիք երթին, որն ուղղված է թանկացումների դեմ, ասաց՝ եթե քաղաքացին սատարում է «Ծառուկյան» դաշինքին, դա չի նշանակում, որ այլ ուժերի կազմակերպած երթերին մասնակցելու իրավունք չունի:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը կմիանա երթի՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջին, Պետրոսյանը պատասխանեց. «Մենք դեմ էինք Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որոնք հանգեցրին թանկացումներին: Օրենքով մեզ վերապահված լիազորություններն օգտագործելու հարցում մենք չենք թերացել: Պատգամավորներով փողոցային երթի մասնակցելը չէ միակ տարբերակը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031