Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Պատրիկեեւն անցել է մարզչական աշխատանքի

Փետրվար 02,2018 14:04 Share

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի մրցանակակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն ու մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւի անունը երկար ժամանակ է, ինչ բացակայում է Հայաստանի ազգային հավաքականի ցուցակում: Այս տարիներին մարզասերները հստակ տեղեկություն չունեին՝ Պատրիկեեւը վերադառնալո՞ւ է մրցագորգ, թե վերջնականապես ավարտել է կարիերան:

Aravot.am-ը օրերս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ըմբշամարտի համակարգող եւ Հայաստանում Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանի հետ զրույցում ճշտեց անվանի ըմբիշի ներկայիս մարզական կարգավիճակը: «Յուրի Պատրիկեեւն ավարտել է գործող մարզիկի կարիերան, բայց ըմբշամարտից չի հեռացել: Հիմա նա Կրասնոդարում մարզիչ է: Օրերս հեռախոսազրույց ենք ունեցել: Ասաց, որ ինքը ծանր քաշային աշակերտներ ունի եւ պատրաստակամ է հնարավոր ամեն ինչով օգնել մեզ հատկապես բարձր քաշային կարգերում, որտեղ մենք ավանդաբար մարզումային մրցակիցների պակաս ունենք մեր առաջատար ըմբիշների համար», – ասաց Սամվել Գեւորգյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728