Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն կայքի մասին, որ իմանում են facebook-ից, այլևս չեն իմանա, իսկ մյուսների հանրայնությունը կընկնի». Փորձագետ

Փետրվար 02,2018 15:49

Անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, facebook սոցիալական կայքն աստիճանաբար բարդանում է, և շատերն արդեն սկսում են «գլուխ չհանել:

Անդրադառնալով առաջիկա հնարավոր սահմանափակումներին՝ փորձագետը նշեց, որ այն հիմնականում ազատ խոսքի արտահայտման հարթակ է ու մարդկանց զրկել ազատ խոսելու հնարավորությունից, միայն նրա համար, որ նրանք ինչ-որ մի բան էնպես չեն ասում, սխալ է:

«Հաճախ մարդիկ սոցցանց մտնում են մենակ չմնալու համար, և այս դեպքում կարևորը շրջապատն է։ Եթե ինչ-որ մի հատված գնում է facebook, ապա նրանք պարզապես մտնում են շփվելու համար։ Բայց «Օդնոկլասսնիկը» մեզ համար մնում է որպես լուրջ հարթակ, քանի որ տարբեր երկրներում բարեկամներ ունեցողները հենց այս ցանցով են շփվում»,-այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց բանախոսը:

Ըստ նրա՝ շատերի համար facebook-ը նաեւ լրատվություն ստանալու թիվ մեկ հարթակն է, չնայած՝ facebook-ի հնարավորությունները սահմանափակվելու են հենց նաեւ լրահոսի պատճառով.

«Շատ լրատվական կայքերի հիմնական այցելությունների 90 տոկոսը գալիս է հենց facebook-ի միջոցով, այսինքն՝ այն կայքի մասին, որ իմանում են facebook-ից, այլևս չեն իմանա, իսկ մյուսների հանրայնությունը կընկնի»:

Հարցին, թե ֆեյսբուքյան սահմանափակումները կարո՞ղ են անորակ լրատվական կայքերին դաշտից դուրս թողնել, բանախոսը պատասխանեց. «Այնպես, ինչպես facebook-ն է բացատրում, թե ինչպես է պահելու կայքերը, ավելի շատ այն կարծիքին եմ, որ հակառակն է լինելու»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728