Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորատուսցի Ալիկի» գործով զննվեց մեքենան, որով վիրավոր Գեւորգ Ավետիսյանը տեղափոխվել էր հիվանդանոց

Ապրիլ 03,2018 17:33

Դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» անունով:

Այսօրվա նիստում դեռ շարունակվում էր գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտման փուլը: Նախ ամբաստանյալներից Ալիկ Բանդուրյանի եւ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպանները հայտարարեցին, որ վերջիններս առողջական խնդիրների պատճառով չեն կարող մասնակցել զննությանը, իսկ ամբաստանյալներից Արմեն Գասպարյանն ուղղակի չցանկացավ ներկա լինել:

Ապա դատավարության կողմերը գնացին Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածքներից մեկը, որտեղ գտնվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Զննությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց՝ մեքենան իր վրա հանցագործության հետքեր չի պարունակում. «Առկա չէ Մուշեղ Մուշեղյանի սպանության հետ կապված հետք: Մեքենայի մեջ կան միայն հետքեր, որոնք վերաբերում են Մուշեղ Մուշեղյանի կողմից Արամ Պետրոսյանին հրազենով ծանր մարմնական վնասվածք հասցնելուն եւ Գեւորգ Ավետիսյանին կյանքից զրկելուն: Երկուսի արյան հետքերն էլ հայտնաբերվել են մեքենայում»:

Հավելենք, որ ըստ մեղադրանքի՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել: Նա էլ ատրճանակով կրակոցներ է արձակել, մահացել է Գևորգ Ավետիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30