Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկանք 2016թ. ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց ՀՀ եւ ԱՀ ԶՈՒ-երում կոռուպցիոն երեւույթների, չարաշահումների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ

Ապրիլ 03,2018 19:25

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ներկայացում է 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերը, չարաշահումները եւ դրանց հետեւանքով զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակը, այդ խախտումների բացահայտման եւ լուծման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների՝ որպես իրենց պարտականությունների կատարման վիճակը:

Տեղեկանքում անդրադառնում ենք վերոնշյալ հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվել արդեն 2 տարի անց:

Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ  զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որեւէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը:

Զեկույցում եւ հետագայում տեղեկանքում բարձրացված խնդիրների թվում անդրադարձ էր կատարվել 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների  հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների եւ դրանց վերաբերյալ կազմակերպության պաշտոնական հարցումներին եւ դրանց արձագանքներին,  զինտեխնիկայի անսարքությանը, անհրաժեշտ քանակով եւ որակով վառելիքի մատակարարման խնդիրներին, սոցիալական արդարության, զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակին եւ այլ խնդիրներին:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30