Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանությունից անցնում ենք պատժիչ ռազմավարության, հակառակորդին այնպես պետք է պատժել, որ լավ մտածի». Արթուր Եղիազարյան

Ապրիլ 04,2018 17:12 Share

«Այսօր շատ դեպքերում ապրիլյան պատերազմի օրերը նաեւ ինչ-որ տեղ պարտության օրեր են նշում, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Մինչեւ մայիս ամիսը ընդհանրապես ոչ մեկը պարտությունից չէր խոսում՝ անգամ նույնիսկ մի փոքրիկ տարածքային կորստից: Դա մարտավարական կորուստ էր, ոչ թե ռազմավարական, եթե այդ կռիվները ոչ թե 4 օր տեւեին, տեւեին 5 օր, լրիվ այլ պատկեր կարող էինք ունենալ, ուղղակի քաղաքական նկատառումներով դադար տրվեց»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում խոսելով քառօրյայի մասին՝ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

Նա նշեց, որ խոսում են Ադրբեջանի ժամանակակից զենք-զինամթերքի մասին, բայց մեր տղաները կարողացան ամենապրակտիկ զինամիջոցներով ոչնչացնել հակառակորդի շատ ավելի թանկարժեք ու լուրջ միջոցներ. «Այստեղ կարեւոր է, որ դու գնահատես, կարողանաս իմանալ՝ ինչ ունի հակառակորդը եւ դրա դեմ ինչպես պետք է պայքարել:

Ըստ նրա, վերջին երկու տարում հայկական բանակը համալրել է իր ռազմական միջոցները եւ հակառակորդն այլեւս երբեք շանս չի ունենա այնպիսի «հաջողություն» գրանցել, ինչպիսին ապրիլին էր. «Իրականում Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների էր անցել՝ լուրջ նպատակներով, գործի մեջ դրել էր իր ամբողջ բանակային պոտենցիալը: Մենք ամբողջությամբ չօգտագործեցինք մեր հնարավորությունները եւ կասեցվեց: Հակառակորդը փորձում էր հյուսիսից եւ հարավից կտրուկ կայծակնային արագությամբ հաջողություն գրանցել եւ մարտավարական հաշվարկով, իր պատկերացմամբ, պետք է Արցախի կենտրոնական հատվածից ստորաբաժանումները քաշվեին հյուսիս եւ հարավ, կենտրոնական մասը թուլանար եւ այդ ժամանակ կտրուկ ճեղքումով՝ Ստեփանակերտը վերցնելով բլից-կրիգային տարբերակով Արցախի խնդիրն արագ լուծել: Տեսաք, որ ե՛ւ ժողովրդի ոգով, ե՛ւ բանակի պատրաստվածությամբ, ե՛ւ մարտավարական ճիշտ հաշվարկներով հակառակորդը հենց առաջին օրից արդեն անհաջողության մատնվեց: Իր բոլոր պլանները ձախողվեցին; Ճիշտ է, մենք շատ զոհեր տվեցինք, ես հայկական կողմի զոհերը թվերով չեմ ուզում ասել, որովհետեւ ամեն մի զոհը մեր մի տան ճրագ է, բայց եթե համեմատենք էլ անգամ, կտեսնենք, որ հակառակորդը ինչ քանակությամբ ավելի զոհ տվեց:Եթե փորձեր շարունակել նա այդ տեմպով ռազմական գործողությունները, նա կոչնչացներ իր ամբողջ բանակը: Իրենք գումարտակի խնդիր էլ չկարողացան լուծել՝ հսկայական կորպուսներ գործի մեջ դնելով: Նրանք ավելի շատ դա շեփորահարում են, քան իրական հաջողություն էր դա իրենց համար: Եթե մի հատ էլ նման սխալ թույլ տան, կտեսնեք, թե ինչքան կարճ կտեւի կորցրած տարածքները հետ բերելը եւ մի բան էլ ավելի»:

Արթուր Եղիազարյանն ասաց, որ 7-ամյա ծրագրով մեր մոտեցումները փոխվել են. «Մենք պաշտպանությունից անցնում ենք պատժիչ, կանխարգելիչ ռազմավարության, այսինքն՝ ոչ միայն հակառակորդին կասեցնել, այլ հակառակորդին այնպես պետք է պատժել, որ մյուս անգամ լավ մտածի, եթե նման գործողություն ցանկանա իրականացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30