Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է՝ փակել ու ջեռուցել ջերմոցները

Ապրիլ 04,2018 18:07 Share

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է.

·         փակել ջերմոցները,

·         այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների ծխեցման նպատակով: Անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը.

·        անհրաժեշտության դեպքում իրականացնել ջերմատների և ջերմոցների լրացուցիչ ջեռուցում.

·         սածիլված դաշտերում հնարավորության դեպքում կատարել ոռոգում.

·        տնամերձերում՝ սածիլները և կարտոֆիլի ծլած բույսերը հնարավորության դեպքում ծածկել։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30