Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկվել է նախագահ Թրամփի փաստաբանի գրասենյակը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 10,2018 23:07

Դեռևս պարզ չէ, թե արդյոք նախագահ Թրամփը մտադրված է հեռացնել Ռոբերտ Մյուլերին զբաղեցրած պաշտոնից: Վերջինիս գլխավորած հետաքննության շրջանակում խուզարկվել է նախագահ Թրամփի փաստաբանի գրասենյակը

Նախագահ Դոնալդ Թրամփը խիստ դատապարտել էր Մյուլերի հետաքննության գործունեությունը, որը խուզարկման էր ենթարկել իր փաստաբան Մայքլ Քոհենի գրասենյակը: Նախագահն այդ գործողությունները որակել է «հարձակում երկրի դեմ»:

«Ինչու՞ պաշտոնից չազատեմ Մյուլերին: Կարծում եմ այն, ինչ տեղի է ունենում, ամոթալի է: Չափազանց տխուր իրավիճակ է, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում: Շատ մարդիկ խորհուրդ են տալիս հեռացնել նրան: Նրանք այդպես էլ ոչինչ չհայտնաբերեցին» , – ասել է նախագահ Թրամփը:

Սակայն հետաքննությունը շարունակվում է: Հետաքննության ղեկավար Ռոբերտ Մյուլերը չի անում որևէ մեկնաբանություն այս առիթով:

Ինչպես հաղորդում է The Washington Post թերթը, հիմնվելով լավատեղյակ աղբյուրների վրա, այս պահին փաստաբան Մայքլ Քոհենի նկատմամբ իրականացվում է դաշնային հետաքննություն ֆինանսական խարդախությունների և քարոզարշավի ֆինանսավորման խախտման կասկածներով:

Հետաքննությունների դաշնային բյուրոն երկուշաբթի օրը խուզարկել է Քոհենի գրասենյակը Նյու Յորքում և առգրավել որոշ փաստաթղթեր, ներառյալ Թրամփի ու ամերիկացի պոռնոաստղ Սթորմի Դենիելսի սիրավեպի մասին նյութերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝  «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30