Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կուրսովան հաղթեց ադրբեջանցի  Զեյնաբ Մամեդյարովային

Ապրիլ 14,2018 22:29

Սլովակիայում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր կայացան յոթերորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Մարիա Կուրսովան (ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի նկատմամբ) եւ Մարիա Գեւորգյանը (նկարում), իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի արեցին:

Դանիելյանը 5,5 միավորով բաժանում է 2-7-րդ հորիզոնականները եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Մեր մյուս շախմատիստներն զբաղեցնում են այսպիսի դիրքեր.  42` Մարիա Կուրսովա, 58՝ Լիլիթ Մկրտչյան, 85՝ Մարիա Գեւորգյան, 90՝ Սիրանուշ Ղուկասյան, 91՝ Աննա Սարգսյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30