Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները

Ապրիլ 17,2018 17:35

Ինչո՞ւ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը  չէր մասնակցում  խորհրդարանի այսօրվա հատուկ նիստին, որի ժամանակ պատգամավորները ՀՀ վարչապետ ընտրեցին Սերժ Սարգսյանին: Խորհրդարանում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ասաց, որ դրա համար պատճառներ կային: Լրագրողները Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ինչու խմբակցությունը որոշում կայացրեց  ազատ քվեարկել, հիշեցնելով, որ նախկինում հայտարարություն էր հնչել այն մասին, որ միասնական որոշում է լինելու: Պարոն Մելքումյանն ասաց, որ հետո քննարկել են եւ այդպես են նպատակահարմար գտել: Ինքը՝ Միքայել Մելքումյանը  դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը:  Միքայել Մելքումյանը հրաժարվեց մեկնաբանել կուսակից ընկերների  քվեարկությունները:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքում շատերը կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Նաիրա Զոհրաբյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանել դաշինքի այն անդամների քվեարկությունները, որոնք կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքից Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել Կարինե Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը, Մելիք Մանուկյանը,  Վարդան Բոստանջյանը, Արգամ Աբրահամյանը, Իշխան Զաքարյանը, բացակա էին Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը (վերջինս դեմ քվեարկության ծրար է թողել), Վարդան Ղուկասյանը, չեն քվեարկել Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանը,  Սերգեյ Բագրատյանը:

Թե ինչ տրամադրությամբ էին պատգամավորները դուրս գալիս Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո՝  տեսանյութում:

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30