Մաշտոց-Պուշկին խաչմերուկում ոստիկանները մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցի մասնակիցներից մեկի մեքենան, որը կայանված էր Մաշտոց-Պուշկին խաչմերուկում, ոստիկանները երկար փորձից հետո դուրս հանեցին ճանապարհից, նույնիսկ սպառնում էին այն կոտրել:
Այստեղ լարված իրավիճակ է, քաղաքացիները փակում են փողոցը, իսկ երբ ոստիկանների միջամտությամբ բացվում է փողոցը, այլ քաղաքացիներ էլ իրենց մեքենաները կայանում են խաչմերուկին հարակից տարածքում, ապա դռները փակում եւ հեռանում տեղից:
Այս խաչմերուկում վահաններով զինված մեծ թվով ոստիկանական ուժեր բերեցին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: