«Ռոսնեֆտ» ռուսական նավթային ընկերության փոխնախագահ Միխաիլ Լեոնտեւը, որն առավել հայտնի է որպես հեռուստալրագրող, «Ռադիո Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին: Լեոնտեւը կեղտոտ, վիրավորական եւ ոչ պարկեշտ արտահայտություններ է արել Հայաստանի հանրապետության եւ հայ ժողովրդի վերաբերյալ:
«Խեղդել հեղափոխությունն արյան մեջ». նման կոչեր են հնչել տվյալ հաղորդման ժամանակ: Նաեւ կարծիք է հնչել, թե «հայերը խանգարում են Ռուսաստանին եղբայրական Ադրբեջանի ժողովրդի հետ բարեկամության հարցում»:
Դիտել՝ 17:22 րոպեից
https://www.youtube.com/watch?v=6XlEteddCtU
https://www.youtube.com/watch?v=oRlClpKR5Og



















































Մի՞թե էս հարբած ստահակներին դատի չեն տալու: Ամեն մի բառի, ամեն մի արտահայտության համար: Ու՞ր են մեր ԱԳՆ-ն, հասարակական կազմակերպությունները, ռուսներին գիշեր-ցերեկ գովերգողները, ռուսահայ միլիոնանոց սփյուռքը, ռուսահայ մեծահարուստները, որոնք ելումուտ ունեն ցարական պալատներում: Սրանք նաև Մարգարիտա Սիմոնյանի կոլեգաներն են: Դե, ձեզ տեսնենք, թե ինչքան թանկ է Հայաստանը ձեզ համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատկերացնում եմ, թէ ինչ է կատարւում ՖԲում: Կարիք չկայ բորբոքուելու: Գործէք խելամիտ եւ սառը ուղեղով: Մենք, որպէս ժողովուրդ, պէտք է արհամարհենք այս տեսակ զազրախօսութիւնները՝ փայլուն իմանալով, որ դրանք Ռուսիոյ նեղ շրջանակների քարոզչութիւն են: Բայց մենք արդէն նաեւ ժողովրդավար երկիր ենք, որը մեր ժողովրդի շահերն է ներկայացնում: Ուստի արտաքին գործերի նախարարութիւնը պէտք է համապատասխան բողոք արտայայտի՝ ազգամիջեան թշնամանքի եւ այլատեացութեան համար: Ու վերջ:
Յ.Գ. Այս ջղաձգումները մի բան են փաստում. Հայաստանը յաղթել է, ժողովրդավարութիւնը յաղթել է: Եկէք յաղթողին վայել պահենք մեզ եւ չիջնենք նրանց մակարդակին: Նորից եմ կրկնում՝ բանի տեղ չդնենք: Աշխարհում եւ մեր երկրում ուրիշ շատ աւելի հետաքրքիր բաներ կան 🙂
Ինքը Ստալինը հայ ազգի դժբախտությունների մեղավորներից մեկն էր, բայց ուներ տեղին խոսքերոր, որ հենց սրա նմաններին է վերաբեվում -Если наши враги нас ругают, значит мы все делаем правильно