Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Այն խոստումները, որ տվել են ժողովրդին, ցանկանում եմ շուտ իրականացնեն». «Հայկական ժամանակ»

Մայիս 16,2018 12:02 Share

ԱԺ քաղաքական մեծամասնության՝ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ կառավարության կազմում մեծ թվով երիտասարդների ներգրավվածությունը թերություն համարելը իրատեսական չէ։ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Գագիկ Մելիքյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն, պատրաստ է ցանկացած հարցում աջակցել նոր կառավարությանը։

– Պարոն Սելիքյան, ի՞նչ կարծիք ունենք կառավարության նոր կազմի մասին։ Հասարակության մի մասը կարծում է, որ պետք չէր երիտասարդներին վստահել նախարարի պաշտոններ, իսկ մյուս մասը հակառակ կարծիքն ունի։

– Կառավարության մեծ մասին անձամբ չեմ ճանաչում եւ չեմ կարծում, որ երիտասարդ լինելը թերություն է։ Ես բոլորովին այդ կարծիքը չեմ կիսում։ Ես նրանց հաջողություն եմ մաղթում, եւ այն խոստումները, որ տվել են ժողովրդին, ցանկանում եմ շուտ իրականացնեն։ Մեր քաղաքական ուժը որեւէ քայլ չի կատարելու՝ խոչընդոտելու կառավարության աշխատանքները։ Դրանում ականատես կլինենք նաեւ առաջիկայում։

– Այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների անցկացման հարցու՞մ։

– Նախատեսված գործողությունների մասով, երբ քայլեր կկատարվեն, կտեսնենք մեր գործողությունները։ Մենք կառավարության ծրագրին չենք խոչընդոտի։ Մենք քննարկումներ կանենք, բայց որեւէ ձեւով չենք խոչընդոտի կառավարության ծրագիրը։՝

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել