Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ նրանց երեխաներին

Մայիս 19,2018 23:01

Մայիսի 19-ին «Փլեյ Սիթի»-ում գտնվող «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և նրանց երեխաներին: Միջոցառման ընթացքում ԶԼՄ-ի ներկայացուցիչները և իրենց երեխաները շրջեցին մասնագիտությունների քաղաքով, որից հետո երեխաները հնարավորություն ունեցան դերային խաղերի միջոցով մասնագիտությունների տաղավարներում կերպարանափոխվել և բացահայտել ամենահետաքրքիր մասնագիտությունների գաղտնիքները, ձեռք բերել օգտակար հմտություններ, նոր գիտելիքներ, որոնք հաջողությամբ կարող են օգտագործել առօրյա կյանքում:

Հյուրերին ներկայացնելով  «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի կոնցեպտը՝  նախագծի ղեկավար Արեն Ապիկյանն ասաց. «Մեր նախագծի հիմքում edutament կոնցեպտն է, այսինքն educational entertainment-ը, որը նոր չէ և շատ ընդունված է ամբողջ աշխարհում: Նմանատիպ ամենամեծ կենտրոնը՝ Քիդզանիան հիմնվել է 20 տարի առաջ Մեքսիկայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Նման կենտրոններ կան Մոսկվայում, Դուբայում, որոնք մեգապոսլիսներ են: Մենք ստեղծեցինք մեր քաղաքի մասշտաբներին համապատասխան կենտրոն, որի աշխատանքները, սկսած գաղափարի մշակումից, ճարտարապետությունից, օպերացիոն ամբողջ մոդելից  տևեցին 2 տարի»:

Արեն Ապիկյանը նշեց, որ համագործակցում են հիմնադրամների հետ և իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց միջոցով  հնարվորություն են տալիս խոցելի խմբերի՝ անապահով, սահմանափակ կարողություններով  երեխաների այցելել մասնագիտությունների քաղաք:

«Մենք ամեն ամիս մոտավորպես 150 երեխայի անվճար հյուրընկալում ենք մեզ մոտ: Այժմ  նոր ծրագիր ենք պատրաստվում իրականացնել, որը  կսկսենք մյուս ուսումնական տարվանից՝ սեպտեմբերից:  Աշխատելու ենք դպրոցների հետ, մարզպետարանների, քաղաքապետարանների միջոցով, որպեսզի ամեն դպրոցից՝ հատկապես գյուղական համայնքների, անպայման 7-10 տարեկան երեխաները  գոնե  1 անգամ հնարավորություն ունենան այցելելու «Սիթիզեն»», -հավելեց   «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի ղեկավար Արեն Ապիկյանը:

Խոսելով նախագծի առանձնահատկությունների մասին՝ «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի տնօրեն Նատելլա Ղազարյանն ասաց. «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը տարածաշրջանում առաջինն ու դեռևս միակն է իր տեսակի մեջ: Այն իրական քաղաքի մոդել է, որն ունի հրապարակ, փողոցներ, շենքեր, հաստատություններ և բոլոր քաղաքներին բնորոշ այլ ենթակառուցվածքներ՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն, բանկ, սրճարան, հիվանդանոց և այլն: «Սիթիզենը»  նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար:  Մանկական քաղաքն ունի իր կանոնակարգը, որը պարտադիր է այցելուների համար։ Այն հարմարեցված է շարժողական խնդիրներ ունեցող այցելուների ազատ տեղաշարժման համար` կան թեքահարթակներ, հատկացված ավտոկայանատեղի, վերելակ ու սանհանգույցներ։»:

«Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքում ներկայացված է 23 հաստատություն։ Երեխաներն այստեղ խաղային միջավայրում ծանոթանում են 60-ից ավելի մասնագիտությունների և ընթացքում հաղթահարում մարտահրավերները՝ դառնալով ավելի ինքնավստահ և դրսեւորում են ստեղծագործական մտածողություն։

Մինչ երեխաները «Սիթիզենում» փորձեցին իրենց ուժերը տարբեր մասնագիտական ոլորտներում, այդ ընթացքում ծնողները «Փլեյ Սիթի»-ում մասնակցեցին «Կարտինգ մեդիաների համար» հատուկ մրցարշավին՝ կարտերով սլանալով 1000մ երկարություն ունեցող կարտինգի երթուղով:

«Գործունեության 16 տարիների  ընթացքում «Փլեյ Սիթի»-ում գործում են թե´ երեխաների, թե´ մեծահասակների համար բազմապիսի զվարճանքներ: Ամենապահանջվածն  է կարտինգի վազքուղին իր մեքենաներով։ Մեր կարտոդրոմը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ  բոլոր պարագաներով՝ որոնք բավարարում են ինչպես  սկսնակ, այնպես էլ  հմուտ և  պրոֆեսիոնալ վարողների պահանջները։ Այս տարի մրցուղում իրականացվել են բարեկարգման և տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչպես նաև ամբողջովին նորացվել է կարտինգի մեքենաների պարկը: Այսուհետ այցելուների տրամադրության տակ են բոլորովին նոր գերամանական Rimo Alpha կարտերը, որոնց շարժիչներն ունեն 9,5 ձիաուժ հզորություն և կարող են զարգացնել մինչև 80 կմ/ժմ արագություն»-, ասաց «Փլեյ Սիթի»-ի մարքեթինգի ղեկավար Նարեկ Մարտիրոսյանը ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031