Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Արհեստավորը նույնքան պատիվ ունի, որքան ակադեմիկոսը»

Մայիս 26,2018 21:51

«Մեր երկրում արհեստագործական կրթությունը բավական խոցելի վիճակում է»,- այսօր` «Թումո» կենտրոնում կազմակերպված «Նոր սերնդի կրթությունը  հարթակի ձեւավորումը 1-ին քայլ» միջոցառման ժամանակ կարծիք հայտնեց  «Yes Armenia» նախաձեռնության անդամ Նորիկ Թունյանը: Ըստ բանախոսի` մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) օղակը համակարգի «խորթ զավակն» է, քանի որ տարիներ շարունակ մյուս ոլորտները պետական աջակցություն են ստացել, այս ոլորտը`ոչ:

Ըստ բանախոսի`առաց որակյալ աշխատուժի, չկա տնտեսական աճ: Հայաստանի պարագայում, այդ աշխատուժը տարբեր արհեստների տիրապետող մարդիկ են. «Երկրի զարգացման եւ առաջընթացի համար մեկը պետք է քարը քարին դնի, մեխ խփի»: Այս համատեքստում, ասում է, գործատուների կարծիքը հաշվի առնելով պետք է կրթություն կազմակերպենք:

Նորիկ Թունյանի կարծիքով, պետք է ստեղծվի պետության կողմից մշակված այնպիսի տնտեսական մեխանիզմ, որը մասնավոր հատվածի սեփականատերերին կշահագրգռի` իրենց աշխատողներին ուղարկել ՄԿՈՒ հաստատություններում դասավանդելու: Նաեւ`ակադեմիական նյութերն ու դասապրոցեսը հենց մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից պետք է մշակվեն: Այսինքն`պրակտիկ գիտելիքների հիման վրա, ոչ թե ակադեմիական:

«Հայաստանն անկախ պետություն է եւ արհեստավորը նույնքան պատիվ ունի, որքան ակադեմիկոսը»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031