Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Քարամյանը կազատվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից

Հունիս 01,2018 21:12

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ, բարեկամներ,

Առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին:

Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց հույսերն ու ակնկալիքները չեմ կարողացել արդարացնել: Արել եմ ուժերիս առավելագույնի չափով։

Միևնույն ժամանակ շարունակելու եմ ակտիվ հասարակական գործունեություն ծավալել՝ որպես ԵՊՀ Շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահ: Մենք բարձր պատասխանատվությամբ շարունակելու ու ավարտին ենք հասցնելու երիտասարդ ընտանիքներին ուղղված սոցիալական բնակարանաշինական մեր բոլոր ծրագրերը՝ ճիշտ նույն պատասխանատվությամբ ու ճշգրտությամբ:

Խաղաղություն ու զարգացում մեր երկրին ու ժողովրդին: Շնորհակալ եմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930