Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով դիտվեց տեսանյութը, որում Փաշինյանին Վարուժան Ավետիսյանը «կործանարար ճանապարհ» է վերագրում

Հունիս 27,2018 16:34

ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում այսօր դատավարության կողմերը շարունակում են դիտել գնդի տարածքում իրավապահների նկարահանումների տեսանյութերը: Որպես ապացույցներ քրեական գործին են կցված նաեւ որոշակի ժամանակահատվածով գնդի տարածքում գտնված լրատվամիջոցների տեսանյութերը: Դրանցում «Սասնա ծռեր» խմբի անդամները ներկայացնում են իրենց պահանջներն ու պատճառները, թե ինչու որոշեցին զենքով հարցեր լուծել:

Ապա դիտվեց նաեւ խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը, որում լրագրողը հետաքրքրվում է՝ «բեմահարթակի աստղն այժմ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին»:

Վարուժան Ավետիսյանը պատասխանում է. «Վարկաբեկված եւ գործակալ-լիդերներ ունեցող ներկայիս կուսակցություններով հնարավոր չէ ստեղծել նոր պետություն եւ հասնել մեր պահանջին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Մենք կարծում ենք, որ պետք է վերջ տալ կուսակցական գործընթացներին: Եթե պարոն Փաշինյանն ուզում է այս նեխած համակարգի մեջ ինքը դառնալ պետության ղեկավար, սա կործանարար ճանապարհ է, մենք այդքան ժամանակ չունենք»:

Ապա դիտվեցին նաեւ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, ՀԽ համակարգող Գարեգին Չուգասզյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ 2015թ. մամուլի ասուլիսների տեսագրությունները:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանին եւ Պավել Մանուկյանին վերագրվում է 2015թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյա տարելիցին ընդառաջ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930