Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքներում կիրականացվի սուբվենցիոն 38 ծրագիր․ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հուլիս 13,2018 20:02

Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի  ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային հայտերը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հանրապետության 37 համայնքներից ստացվել է սուբենցիայի 42 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1,598 մլրդ դրամ։ Նախարարի զեկուցմամբ նշված գումարից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 980,3 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափը`  642,8 մլն  դրամ, իսկ  598,4 հազար դրամը մասնավոր հատվածի միջոցներն են:

Քննարկման արդյունքներով հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 38 ծրագիր: Նշված ծրագրերը նպատակաուղղված են համայնքների փողոցների ասֆալտապատմանն ու բարեկարգմանը, էներգախնայողության, փողոցային լուսավորության և ֆոտովոլտային կայանների կառուցմանը, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև մանկապարտեզների,  երաժշտական դպրոցների, մշակութային տների,  հանդիսությունների սրահների, համայնքային կենտրոնների կառուցմանն ու վերանորոգմանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից մինչև 10 միլիարդ դրամ առաջիկայում կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ սուբվենցիայի նոր ծրագրեր  իրականացնելու համար։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031