Լրահոս
Օրվա լրահոսը

«Պավել Մանուկյանի ասածը «Սասնա ծռեր»-ի ընդհանուր տեսակետը չի արտահայտում». Վարուժան Ավետիսյան

Հուլիս 18,2018 13:33

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի այսօրվա անսպասելի հայտարարությունը, պարզվում է, խմբի անդամների ընդհանրական տեսակետը չի արտահայտում: Հիշեցնենք՝ նա այսօր  ասել էր, թե իրականում Էդվարդ Գրիգորյանն է «պատահական» կրակոց արձակել ու ոստիկանի վիրավորել, մինչդեռ Սմբատ Բարսեղյանն է սպանության համար մեղադրվում:

«Այդ հայտարարությունը բոլորիս տեսակետը չէ, այլ նրա անձնական հայտարարությունը, որը համաձայնեցված չէ խմբի հետ եւ չի արտահայտում ընդհանուր տեսակետ»,-դատական նիստի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, որպեսզի հանրության շրջանում տարակարծություններ չլինեն:

Խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանն էլ, որը կալանքից ազատված է, լրագրողների հետ զրույցում ասաց՝ չի մեկնաբանելու քրեական գործի հետ կապված որեւէ տվյալ կամ հայտարարություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահէ says:

    Բայց իսկ ինքը Փավլիկը կարծիք չի հայտնել, ցուցմունք է տվել.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031