Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլանը շարունակում է աջակցել Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականին

Հուլիս 31,2018 22:44

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը «Twitter»-ում  հերթական գրառումն է կատարել ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի։ Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։

«Հոգևորական Էնդրյու Բրանսոնին անհեթեթ մեղադրանքներով պատանդ պահելու համառությունը մեր երկրին մեծ վնաս է հասցնելու։ Այն հանգեցնելու է ԱՄՆ-ի կողմից մեր նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։ »,-գրել Փայլանը։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիային սպառնացին մի շարք պատժամիջոցներով, եթե Անկարան ազատ չարձակի Բրանսոնին։

Փայլանը նախկինում էլ անդրադարձել էր Բրանսոնի շուրջ ընթացող գործին։ Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ  հոգևորականին օգտագործում են իրենց «կեղտոտ գործարքներում»։

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031