Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Թրամփի համոզմամբ՝ Ուկրաինային նոր ղեկավար է անհրաժեշտ, որը պատրաստ կլինի գործարք կնքել

Հոկտեմբեր 11,2026 10:48 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ա1+» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ հայտարարելով, որ նա բազմիցս հնարավորություն է ունեցել համաձայնության գալու և պատերազմը դադարեցնելու, սակայն չի գնացել այդ քայլին։ Թրամփի համոզմամբ՝ Ուկրաինային նոր ղեկավար է անհրաժեշտ, որը պատրաստ կլինի գործարք կնքել։

«Զելենսկին կարող էր բազմիցս կարգավորել այս պատերազմը, բայց նա նախընտրում է դա չանել։ Նա ցանկանում է խնդիրներ ստեղծել ամբողջ աշխարհի համար։ Ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելով՝ նա խնդիրներ է ստեղծում նաև մեր ֆերմերների համար»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը պնդել է, որ Զելենսկին չի ցանկանում պայմանավորվածություններ ձեռք բերել՝ չնայած Վաշինգտոնի հորդորներին։

«Չգիտես ինչու, Զելենսկին երբեք գործարքների չի գնում։ Մենք նրան ասացինք՝ արա այն, ինչ ուզում ես, բայց մի՛ հարվածիր դիզելային վառելիքի օբյեկտներին։ Իսկ նա ի՞նչ արեց։ Գնաց և հարվածեց դրանց։ Նա կարող է անել այն, ինչ ուզում է, բայց դա անել չի կարող»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը չպետք է սկսվեր՝ դրա բռնկումը վերագրելով անգործունակությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել