Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն երեք ազատ ոճային այսօր կարող է մեդալ նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Օգոստոս 04,2018 12:45 Share

Իտալիայում երեկ մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջին օրվանից հետո հայաստանցի առնվազն երեք ըմբիշ պայքարում է մեդալի համար:

57 կգ քաշային Արսեն Հարությունյանը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ եւ մտել է եզրափակիչ: Նա այսօր երեկոյան ոսկին վիճարկելու է ուկրաինացի Անդրեյ Ժելեպի հետ: Արման Անդրեասյանը՝ 70 կգ եւ Արման Ավագյանը՝ 79 կգ, պայքարելու են բրոնզե մեդալի համար: Նրանց կարող է միանալ 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը, որը պետք է դեռ մեկ սփոփիչ գոտեմարտ անցկացնի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել