Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսները երեխային խանգարում են կենտրոնանալ, դրանց պատճառով կոնտակտն են կորցնում ուսուցչի հետ. a1plus.am

Օգոստոս 08,2018 14:53 Share

Արգելե՞լ, թե չարգելել … Հայաստանի դպրոցներում հեռախոսների օգտագործման հարցն է բարձրացրել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, վերջին օրերին ստանում է բազմաթիվ նամակներ, որոնցով ծնողները կոչ են անում արգելել հեռախոսների ու հաղորդակցության այլ միջոցների օգտագործումը, ինչպես դա արել են Ֆրանսիայի տարրական և միջնակարգ դպրոցներում: Նախարարը նշել է, որ պատրաստ է այս հարցով կարծիքներ լսել:

Դասախոս, 4 երեխայի մայր Նարինե Հովսեփյանը կողմ է, որ դպրոցներում, ինչպես նաև ԲՈՒՀ-երում, դասընթացների ժամանակ սմարթֆոնների օգտագործումն արգելվի.

«Հեռախոսները երեխային խանգարում են կենտրոնանալ, դրանց պատճառով կոնտակտն են կորցնում ուսուցչի հետ, ինքս դասախոսում եմ և ամենահետաքրքիր հարցերի քննարկման ժամանակ նույնիսկ, եթե ստանում են հեռախոսազանգ կամ նամակ, ապա շեղվում են պատասխանելու համար»:

Հովսեփյանը նկատեց, որ երեխաներին տրամադրվող հեռախոսները նաև ծնողների համար երեխային վերահսկելու միջոց է, ինչը սխալ է, քանի որ պետք է երեխաներին ինքնուրույնություն տալ, իսկ պատահարների դեպքում կարելի է դպրոցների քաղաքային հեռախոսներով կապվել կամ դասարանից դուրս գալուց միացնել հեռախոսը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031