Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի լողորդների հավաքականի հինգ անդամներից ոչ ոք չի հաղթահարել որակավորման փուլը Եվրոպայի առաջնությունում

Օգոստոս 08,2018 15:43 Share

Գլազգոյում լողի Եվրոպայի առաջնությունը շարունակվում է, սակայն Հայաստանի լողորդներն ավարտել են մրցելույթները: Լողի հայկական դաշնությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ հիմնականում երիտասարդներով համալրված մեր հավաքականի հինգ անդամներից ոչ ոք չի հաղթահարել որակավորման փուլը:

Մեր լողորդների արդյունքները Գլազգոյում.

Անի Պողոսյան, 50 մետր թիկնալող՝ 0.33. 05, 100 մ. ազատ ոճ՝ 0.59.48

Ռուբեն Ղարիբյան, 50 մ. ազատ ոճ՝ 0.26.07, 100 մ. ազատ ոճ՝ 0.57.53, 50 մ. բատերֆլայ՝ 0.27.63, 100 մ. բատերֆլայ՝ 1.02.02:

Վլադիմիր Մամիկոնյան, 50 մ. ազատ ոճ՝ 0.23.87, 100 մ. ազատ ոճ՝ 0.53.89:

Վահան Մխիթարյան, 50 մ. ազատ ոճ՝ 0.23.59:

Արթուր Բարսեղյան, 50 մ. ազատ ոճ՝ 0.23.57, 100 մ. ազատ ոճ՝ 0.51.54, 50 մ. բատերֆլայ՝ 0.24.86 (Հայաստանի ռեկորդ):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031